Ռուսերենում Ուկրաինան ունի անսովոր տեղ, ռուսները ասում են,
օրինակ` Հայաստանում` в Армении, բայց Ուկրաինայի դեպքում ասում են Ուկրաինայի վրա` на Украине. Ուկրաինացիները
միշտ նեղանում են, պահանջում են ռուսներից, որ իրենց երկրի մասին խոսելիս օգտագործեն
մեջ կապը, ոչ թե վրա, շատ պարզ պատճառով, ռուսները մեջ կապը կիրառում են Ռուսաստանի
երկրամասերի մասին խոսելիս` օրինակ на Кубани, на Дальнем Востоке, на Кавказе...
Պատկերացրեք, Ռուսաստանում ամեն օր
ինչ-որ մեկը կարող է խոսել Ուկրաինայի մասին, և, առանց վիրավորելու ցանկության, ասել
на Украине. Թվում է, նեղանալու բան չկա, բայց լեզվական այս նրբությունը ցույց է տալիս
ռուսների վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ` մի կողմից անկեղծ, դրական, եղբայրական,
մյուս կողմից` կայսերական, թե, դա մեր հողն է: Ուկրաինացիները անընդհատ վիրավորված
են.
Ընդամենը կապի խնդիր, ռուս-ուկրաինական
խնդիրների սկզբնապատճառ, որը արյունահեղության է տանում.
Պատերազմը կանխելն անհնար է, եթե բոլորը
խոսում են դրա վատ հետևանքների մասին, պատճառն է կարևոր, ընդ որում` չքաղաքականացված, իրական պատճառը, իսկ
այս դեպքում այն ընդամենը կապի մեջ է` մեջ, թե վրա, խաղաղություն, թե պատերազմ.
Կապը կապ ունի.
No comments:
Post a Comment